🔉 🔊
Genocide Studies
               

+374 33211011

Սլայդշոու 230x230 սպիտակ ֆոնով
Նկար 1 Նկար 2

 

«Մարդու Իրավունքների Եվ Ցեղասպանագիտության Կենտրոն» Հասարակական Կազմակերպության մասին

 

ՄԵՐ ՊԱՏՄՈՒԹՅՈՒՆԸ ԵՎ ԱՌԱՔԵԼՈՒԹՅՈՒՆԸ

 

<<Մարդու իրավունքների և Ցեղասպանագիտության կենտրոն>> (ՄԻՑԿ) Հասարակական կազմակերպությունը հիմնադրվել է 2018 թվականի սեպտեմբերի 11-ին Հայաստանում։

Կազմակերպության գործունեության հիմնական նպատակն է՝ գիտության զարգացման միջոցով նպաստել աշխարհում ցեղասպանությունների, զանգվածային վայրագությունների և մարդու իրավունքների խախտումների կանխարգելմանը, վերացմանը և ճանաչմանը։

<<Մարդու իրավունքների եվ Ցեղասպանագիտության կենտրոն>> Հասարակական Կազմակերպությունը Հայաստանում գործող առաջին շահույթ չհետապնդող կազմակերպությունն է, որը ուսումնասիրում է ոչ միայն Հայոց ցեղասպանությունը այլ նաև տարբեր երկրներում տեղի ունեցած ցեղասպանությունների պատմությունը՝ դրանով իսկ խթանելով հասարակության մոտ կրթության և իրազեկության բարձրացմանը մարդու իրավունքների պաշտպանության և ցեղասպանության դեմ պայքարում։

ՄԵՐ ԱՐԺԵՔՆԵՐՆ ՈՒ ՍԿԶԲՈՒՆՔՆԵՐԸ

Անկախություն, Թափանցիկություն, Բարեխղճություն, Պատրաստակամություն, Անձանց իրավունքների պաշտպանության առաջնայնություն, Խտրականության բացառում, Անձանց իրավունքների եվ ազատությունների գերակայություն, Պայքար բռնությունների դեմ:

ՄԵՐ ՏԵՍԼԱԿԱՆԸ

Ունենալ առավել իրազեկ և իրավագիտակից երիտասարդություն և քաղաքացիական հասարակություն, որտեղ յուրաքանչյուրը տիրապետում և պաշտպանում է իր հիմնական իրավունքները և ազատությունները, առավել պաշտպանված է մարդկության դեմ իրականացվող բռնություններից և հանցագործություններից, աջակցել այնպիսի հասարակության կայացմանը, որը դատապարտում է և պատրաստ է կանխել իր դեմ իրականացվող բռնությունները, ընդհուպ մինչև` ժամանակակից ցեղասպանությունները

ՄԵՐ ՆՊԱՏԱԿՆԵՐԸ

  • Նպաստել հասարակության լայն շերտերի մոտ մարդու իրավունքների պաշտպանության, ինչպես նաև կոնֆլիկտների, ցեղասպանությունների և վերջիններիս կանխարգելման վերաբերյալ տեղեկատվության բարձրացմանը,
  • Աջակցել հասարակության խոցելի խմբերի իրավունքների պաշտպանությանը(փախստականներ, դատապարտյալներ, սահմանամերձ բնակչություն, կանայք, առանց ծնողական խնամքի մնացած երեխաներ և այլն)
  • Նպաստել մարդկային կյանքի անվտանգության, կայուն և խաղաղ զարգացմանը՝ անկախ նրանց խմբային (ազգային, էթնիկական, ռասայական, գենդերային և այլն) պատկանելիությունից,
  • Հայաստանի Հանրապետությունում ստեղծել և զարգացնել մարդու իրավունքների և ցեղասպանագիտության միջազգային գիտակրթական  ֆոնդ,
  • Համագործակցել մարդու իրավունքների, ցեղասպանությունների ուսումնասիրության և ցեղասպանագիտության ոլորտում ներգրավված տեղական, տարածաշրջանային և միջազգային կազմակերպությունների և անձանց հետ, 
  • Ուսումնասիրել ոլորտի օրենսդրությունը և նպաստել դրա կատարելագործմանը։
  • Առաջադրված նպատակները կազմակերպությունն իրագործում է մարդու իրավունքների և ցեղասպանությունների ոլորտում գիտական ուսումնասիրությունների և հետազոտությունների, ֆորմալ և ոչ ֆորմալ կրթության, տեղեկատվական և խորհրդատվական գործունեության, միջազգային գիտակրթական համագործակցության, գիտաժողովների, դասընթացների, հրապարակումների, վիզուալ նյութերի՝ լուսանկարների, ֆիլմերի ցուցադրությունների միջոցով և օրենսդրությամբ չարգելված այլ ձևերով։

 


Թեգեր:
Տարածել:












Website by WebON.am © 2025. Բոլոր իրավունքները պաշտպանված են uCoz
Կայքում ներկայացված երաժշտության երգի հեղինակ՝ Կոմիտաս,Գործիքավորող՝ Գարեգին Առաքելյան, Երաժշտական գործիքավորող՝ Արսեն Բարսամյան