🔉 🔊
Genocide Studies
               

+374 33211011

Սլայդշոու 230x230 սպիտակ ֆոնով
Նկար 1 Նկար 2

«Տրավմա և միջսերնդային փոխանցումը․ մեխանիզմներ, ազդեցություններ և միջամտություններ» դասընթաց

🤔Երբևէ մտածե՞լ եք ինչպե՞ս է անցյալի ցավը ապրում մեր ներկայում: 
Մենք հաճախ մտածում ենք, որ անցյալը մնացել է անցյալում։ Բայց գիտե՞ք, որ ծնողների ու նախնիների չխոսված ցավերը կարող են ապրել մեր մեջ՝ մեր զգացմունքներում, վախերում ու նույնիսկ ընտրություններում։
🗓Սեպտեմբերի 19-ին, ⏰️ժամը՝ 16:00-ին «Մարդու իրավունքների և Ցեղասպանագիտության կենտրոն» ՀԿ-ն՝ համագործակցելով ԵՊՀ Պատմության ֆակուլտետի ուսանողական գիտական ընկերության հետ, կազմակերպում է ինտերակտիվ դասընթաց՝ <<Տրավմա և միջսերնդային փոխանցումը. մեխանիզմներ, ազդեցություններ և միջամտություններ>> թեմայով։ 
Դասընթացի ընթացքում դուք կծանոթանաք․⤵️
🔸️Ի՞նչ է տրավման
🔹️Ինչպե՞ս է պատմական տրավմաները փոխանցվում սերունդներին։
🔸️Որո՞նք են սոցիալական և հոգեբանական հիմնական մեխանիզմները։
🔸️Ի՞նչ ազդեցություն է ունենում անցյալի ցավը մեր կյանքում։ 
🔹️Ինչպե՞ս է հնարավոր գիտական ապացույցները վերածել գործնական մոտեցումների։
📢Բանախոս՝ <<Մարդու իրավունքների և Ցեղասպանագիտության կենտրոն>> ՀԿ-ի հոգեբան Էմմա Սարգսյան
🔷️Միացեք մեզ՝ մասնակցելու քննարկմանը և կիսվելու ձեր մտքերով։
📍Վայր՝ ԵՊՀ Պատմության ֆակուլտետ (ք. Երևան, Աբովյան 52, ԵՊՀ 6-րդ մասնաշենք, ՀՀ Ազգային հերոս Թաթուլ Կրպեյանի անվան լսարան, 2֊րդ հարկ, 217 լսարան,
🔷️Ծրագիրը իրականացվում է՝ ՀՕՄ-ի Կենտրոնական Վարչության աջակցությամբ։


Թեգեր:
Տարածել:












Website by WebON.am © 2025. Բոլոր իրավունքները պաշտպանված են uCoz
Կայքում ներկայացված երաժշտության երգի հեղինակ՝ Կոմիտաս,Գործիքավորող՝ Գարեգին Առաքելյան, Երաժշտական գործիքավորող՝ Արսեն Բարսամյան