Genocide Studies
Սլայդշոու 230x230 սպիտակ ֆոնով
Նկար 1 Նկար 2


Հեղինակ՝ Հյուր
Տեղադրվել է 11:40
ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ԳԻՏԱԺՈՂՈՎ

«ՑԵՂԱՍՊԱՆՈՒԹՅՈՒՆ. ՀԻՇՈՂՈՒԹՅՈՒՆ, ՃԱՆԱՉՈՒՄ, ԿԱՆԽԱՐԳԵԼՈՒՄ»

00
օր
00
ժամ
00
րոպե
00
վայրկյան

 

<<Մարդու իրավունքների և Ցեղասպանագիտության կենտրոն>> Հասարակական կազմակերպությունը Երևանի պետական համալսարանի Հայագիտական հետազոտությունների ինստիտուտի հետ համատեղ կազմակերպում է միջազգային գիտաժողով՝ «ՑԵՂԱՍՊԱՆՈՒԹՅՈՒՆ. ՀԻՇՈՂՈՒԹՅՈՒՆ, ՃԱՆԱՉՈՒՄ, ԿԱՆԽԱՐԳԵԼՈՒՄ» խորագրով,  որը նվիրված է ցեղասպանության կանխարգելման կարևորագույն խնդիրների լուծմանը: Գիտաժողովը տեղի կունենա 2025 թվականի դեկտեմբերի 8-ից 10-ը  Երևանում։ Գիտաժողովին մասնակցում են ավելի քան 50 առաջատար փորձագետներ, գիտնականներ և մասնագետներ՝ Գերմանիայից, Ֆրանսիայից, Ռուանդայից, Բուրունդիից, ԱՄՆ-ից, Իսրայելից, Ռուսաստանից, Շվեդիայից, Միացյալ Թագավորությունից, Ավստրալիայից և Արգենտինայից: «Ցեղասպանություն. հիշողություն, ճանաչում, կանխարգելում» թեմատիկ խորագրի ներքո գիտաժողովը նպատակ ունի խթանել երկխոսությունը, փոխանակել լավագույն փորձը և մշակել նորարարական ռազմավարություններ՝ ցեղասպանության և զանգվածային վայրագությունների դեմ պայքարելու համար: 
Գիտաժողովը կծառայի որպես կարևոր հարթակ՝ քննարկելու, թե ինչպես կարելի է օգտագործել պատմությունը, կրթությունը, առողջապահությունը և իրավական շրջանակները՝ մարդկության դեմ ապագա հանցագործությունները կանխելու համար:

 

ԱՌԱՋԱՐԿՎՈՂ ԹԵՄԱՏԻԿ ՆԻՍՏԵՐ
1. Ցեղասպանության կանխարգելումը, ճանաչումն ու դատապարտումը՝ միջազգային իրավունքի համատեքստում:
2. Ցեղասպանությունը՝ հիշողության հետազոտությունների, ինքնության և հոգեբանության համատեքստում:
3. Ցեղասպանությունը՝ աղբյուրագիտության, պատմության և քաղաքագիտու¬թյան համատեքստում: 
4. Ցեղասպանությունը՝ ինֆորմացիոլոգիայի և ինֆորմացիոն պատերազմների համատեքստում:

Այս գիտաժողովի առանձնահատկությունը նաև ռազմավարական ժամանակացույցն է, որը համընկնում է դեկտեմբերի 9-ին ՄԱԿ-ի «Ցեղասպանություն հանցագործության կանխման և պատժման կոնվենցիա»-յի ընդունման օրվա հետ։ Այս տարի լրանում է կոնվենցիայի ընդունման 77-ամյակը։ 
Գիտաժողովը եզակի հնարավորություն է ընձեռում Հայաստանի Հանրապետությունում ստեղծել և զարգացնել մարդու իրավունքների և ցեղասպանագիտության միջազգային գիտակրթական ֆոնդ;
Այն նաև կծառայի որպես համագործակցության հարթակ հայ հետազոտողների, ասպիրանտների և սկսնակ գիտնականների համար՝ ներկայացնելու իրենց հետազոտությունները և շփվելու միջազգային փորձագետների հետ։
Հիմնական նպատակները.
- Խթանել համագործակցությունը տեղական, տարածաշրջանային և համաշխարհային կազմակերպությունների և անհատների միջև, ովքեր աշխատում են ցեղասպանության կանխարգելման ուղղությամբ։
- Ուսումնասիրել և նպաստել մարդու իրավունքներին և ցեղասպանության կանխարգելմանը վերաբերող օրենսդրության կատարելագործմանը։
- Օգտագործել գիտական հետազոտությունները, կրթական ծրագրերը, լրատվամիջոցները և տեղեկատվական հարթակները՝ ցեղասպանության ճանաչման և կանխարգելման հիմնական նպատակները խթանելու համար։
Գիտաժողովի ներկայացված բոլոր զեկույցներն ու հոդվածները կհրապարակվեն BRILL միջազգային հրատարակչության կողմից հատուկ հատորով՝ ապահովելով ստացված գիտելիքների լայն տարածումը։

text

text 2

text 3

text 4

text 5

 

 

 

Տարածել:
Թեգեր:

Մեկնաբանություն













Կայքը պատրաստել է WebON.am ընկերությունը © 2025. Բոլոր իրավունքները պաշտպանված են uCoz